Հայաստանի կառավարությունը հաստատել է թեթև արդյունաբերության զարգացմանն ուղղված միջոցառումների ծրագիրը

Հայաստանի կառավարությունը հաստատել է թեթև արդյունաբերության զարգացմանն ուղղված միջոցառումների ծրագիրը

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունն ապրիլի 8-ի իր նիստում հաստատել է թեթև արդյունաբերության զարգացման ուղղված միջոցառումների ժամանակացույցը: Ինչպես նշել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, միջոցառումների ժամանակացույցը թույլ կտա 2 տարում ի հայտ բերել առկա խնդիրները եւ վերլուծել դրանց պատճառները, արդյնքները հիմք կծառայեն առավել երկարաժամկետ ծրագրերի համար` նպատակ ունենալով բարձրացնել Հայաստանի մրցունակությունը միջազգային շուկաներում:

Բացի այդ, ըստ նախարարի, ոլորտի զարգացման շրջանակներում նախատեսվում է հարկային բեռի թեթևացում և հագուստի ու կաշվե իրերի դիզայներների ինստիտուտի ստեղծում:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---