2010-ին Հայաստանի կառավարության ծրագրերը ուղորդվելու են աշխատատեղերի ստեղծմանը

2010-ին Հայաստանի կառավարության ծրագրերը ուղորդվելու են աշխատատեղերի ստեղծմանը

PanARMENIAN.Net - Աշխատատեղերի ստեղծման հարցը հետճգնաժամային փուլում ՀՀ կառավարության առաջնահերթ խնդիրներից է, ապրիլի 22-ին հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: “ Չնայած նրան, որ առաջին եռամսյակի տվյալներով մենք 5,5 տոկոս տնտեսական աճ ունենք, աշխատատեղերի հարցը շարունակում է արդիական մնալ”,- ասել է նա:

Նրա խոսքերով, առաջին եռամսյակի սոցիալ-տնտեսական գնահատականները և հասարակության ընկալումների մասին հաշվետվությունը նույնպես պատրաստ է, որը շուտով կհրապարակվի: Թիվ մեկ հարցը, որ այսօր մտահոգում է Հայաստանի քաղաքացիներին, աշխատատեղերի խնդիրն է: “Մեր առաջիկա ծրագրերը ուղղված պետք է լինեն նոր աշխատատեղերի ստեղծմանը, որպեսզի մեր քաղաքացիները տեսնեն տնտեսական աճի արդյունքները”,- նշել է վարչապետը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---