Նուբարաշենի թունաքիմիկատների ոչնչացման համար կպահանջվի 2,5 մլն ԱՄՆ դոլար17 մայիսի 2010 - 18:39 AMT PanARMENIAN.Net - «Նուբարաշենից վերցված բնահողի 15 նմուշի լաբորատորիական ուսումնասիրությունները` դրանց մեջ թունավոր նյութերի առկայությունն ստուգելու համար, բացասական արդյունք են տվել», - հաղորդել է Հայաստանի գյուղատնտեսության նախարարության բուսագիտության բաժնի պետ Կարինե Եսայանը` մայիսի 17-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: Նա ընդգծել է, որ մոնիտորինգ է անցկացվելու նաև հետագայում, և եթե հետազոտվող նմուշներում հայտնաբերվեն վնասակար նյութեր, ապա համապատասխան միջոցներ կձեռնարկվեն: «Ստեղծված արտակարգ իրավիճակն ստիպել է նախարարությանը վերանայել ծախսերը և ՀՀ կառավարությանը առաջարկ ներկայացնել` 2010 թ. բյուջեն վերանայելու մասին», - ասել է ԱԻԾ բնակչության և տարածքների պաշտպանության վարչության պետ Հովհաննես Յեմիշյանը: Նա ընդգծել է, որ թունաքիմիկատների ոչնչացման համար մեծ գումարներ են հարկավոր: Այդ հարցում Հայաստանին պետք է օգնեն միջազգային կառույցները: Նա նշել է նաև, որ ՀՀ կառավարությունը այդ նպատակով տրամադրել է մոտ 31 մլն դրամ, որը ծախսվելու է արգելափակման և արգելող նշանների տեղադրման համար, ինչպես նաև ջրահեռացման համակարգը փոխելու համար: Հայաստանի բնապահպանության նախարարության բյուջետային ծրագրերի բաժնի պետ Ռոման Չոբանյանն ասել է, որ այսօր գլխավոր նպատակը թունաքիմիկատների լիարժեք ոչնչացումն է: Ըստ փորձագետների, թունաքիմիկատների ոչնչացման համար Հայաստանը պետք է ծախսի 2,5 մլն ԱՄՆ դոլար` չհաշված դրանց տեղափոխման ծախսերը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին Սիմոնյան․ Ո՞վ ասաց՝ երկիրն ավերվում է, հլը գնանք Սարյան փողոց` տեսնենք Նա նաև ասել է, որ Հայաստանի ընդդիմությունը «պասերով» աշխատում է Ռուսաստանի հետ Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա |