Ֆրանսիայի Օ դը Սեն գավառը ամեն տարի 500 հազար եվրո կհատկացնի Հայաստանի շրջանների զարգացման համար

Ֆրանսիայի Օ դը Սեն գավառը ամեն տարի 500 հազար եվրո կհատկացնի Հայաստանի շրջանների զարգացման համար

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Օ դը Սեն նահանգն ամեն տարի 500 հազար եվրո կհատկացնի Հայաստանի շրջանների զարգացման համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հաղորդել է Ֆրանսիայի տնտեսական զարգացման նախարար, Օ դը Սեն նահանգի գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը: «Որպես կանոն, զարգացման մակարդակը մայրաքաղաքում մի քանի անգամ գերազանցում է մարզերի զարգացման մակարդակը, ուստի որոշում է կայացվել ամեն տարի 500 հազար եվրո հատկացնել , որպեսզի գյուղական վայրերի բնակչությունը չլքի իր տներն ու չմեկնի արտագնա աշխատանքի»,-ասել է նա:

Ֆրանսիայի Օ դը Սեն նահանգը 2008 թվականին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համատեղ սկսել է Տավուշի մարզի վեց գյուղական համայնքների գյուղատնտեսական զարգացման ծրագրեր: Ինչպես հայտնել է Պատրիկ Դևեջյանը, իր գլխավորած պատվիրակությունը ժամանել է Հայաստան ծանոթանալու համար արդեն ֆինանսավորված ծրագրերի իրագործման արդյունքներին: Մասնավորապես, մայիսի 22-ին Տավուշի մարզում տեղի կունենա վերանորոգված 15 կմ երկարությամբ ջրանցքի պաշտոնական բացումը: Անդրադառնալով հետագա ծրագրերին` Դևեջյանն ասել է, որ ամեն ինչ կախված է հատկացված դրամական միջոցների արդյունավետ բաշխումից: «Այնուամենայնիվ, մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակի բարձրացման համար հարկ կլինի ավելացնել գյուղմթերքի արտադրության ծավալները` ընդլայնելով նրա տեսականին ու որակը: Այդ նպատակով կստեղծվեն կոոպերատիվներ, ինչը թույլ կտա արտադրողներին համախմբել ջանքերն ու ավելի մեծ ծավալի արտադրանք տալ»,-ասել է նա: Ընդ որում Պատրիկ Դևեջյանը հավելեց, որ այդ համատեքստում կարևորովում է նաև տեղական արտադրողների ասոցիացիայի ստեղծումը, որը կկարողանա ավելի լավ ներկայացնել գյուղացիների շահերը:

Իր հերթին «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը նշել է, որ Օ դը Սեն նահանգի հետ համագործակցության փաստը թույլ տվեց կյանքի կոչել բազում նախագծեր, և այժմ մենք ուրախ ենք, որ կկարողանանք օգտվել այն մասնագետների ծառայություններից, որոնք առաջարկում են կոոպերատիվներ ստեղծել գյուղատնտեսության ոլորտում»,-հավելել է նա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---