2010-ի մայիսին Հայաստանում բնակչությանը մատուցված ծառայությունների սակագները նվազել են 0.2 տոկոսով 1 հունիսի 2010 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2010թ. մայիսին ապրիլի համեմատ գրանցվել է սակագների 0.2 տոկոս նվազում, ինչը հիմնականում պայմանավորված է տրանսպորտի 2.1 տոկոս (կապված օդային տրանսպորտի ծառայությունների սակագների 5.8 տոկոս նվազման հետ) և հանգստի կազմակերպման ծառայությունների սակագների 0.3 տոկոս նվազումով: Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2010թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում գրանցվել է բուժսպասարկման ծառայությունների սակագների 0.1 տոկոս հավելաճ, իսկ կենցաղային բնույթի, բնակարանային-կոմունալ, կապի, մշակույթի ոլորտի, կրթության համակարգի, հանրային սննդի, իրավական ու բանկային ծառայությունների սակագները նախորդ ամսվա համեմատ մնացել են անփոփոխ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |