Տիգրան Սարգսյան. Վարչապետը կարևորում է զբոսաշրջության ոլորտում իտալական փորձի կիրառումը 7 հունիսի 2010 - 18:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Իտալիայի Միլանի նահանգային խորհրդի նախագահ Բրունո Դապեյի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, վարչապետը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության և Իտալիայի միջև երկկողմ համագործակցության ներկայիս մակարդակը տնտեսական ու մշակութային ոլորտներում: Նա կարևորել է համագործակցության առկա ողջ ներուժի լիարժեք իրացումը և տնտեսական կապերի բազմազանության ապահովումը: Կառավարության ղեկավարն ընդգծել է Միլանի նահանգի և Կոտայքի մարզի միջև ուղիղ կապերի հաստատման ու զարգացման կարևորությունը` նպատակաուղղված փոխշահավետ ծրագրերի իրականացմանը: Տիգրան Սարգսյանը ողջունելի է համարել իտալական ընկերությունների ներդրումային կապիտալի ընդլայնումը Հայաստանում` կարևորելով, մասնավորապես, Դիլիջանում ֆինանսական կենտրոնի կառուցումը: Բարձր է գնահատվել իտալացի մասնագետների մասնակցությունը Գյումրիում իրականացվող ծրագրերին: Զրուցակիցները քննարկել են հայ-իտալական տնտեսական փոխշահավետ գործակցության խորացման մանրամասներ: Հեռանկարային է համարվել համագործակցության ընդլայնումը տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, թեթև արդյունաբերության բնագավառներում: Կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է զբոսաշրջության ոլորտում իտալական փորձի ուսումնասիրմամբ և կիրառմամբ: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Միլանի նահանգային խորհրդի նախագահ Բրունո Դապեյը կարևորել է Միլանի հայ համայնքի դերը հայ-իտալական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում: Խոսելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր իր այցի մասին` Բրունո Դապեյը տեղեկացրել է, որ 2006 թվականին նահանգային խորհուրդն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող երկու փաստաթուղթ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |