Արտակ Հանեսյան. «Ամերիաբանկը» ընդունել և հաստատել է 20,2 մլն գումարի 12 հայտ` փոքր ՀԷԿ-երը ֆինանսավորելու համար 9 հունիսի 2010 - 19:40 AMT PanARMENIAN.Net - «Մենք ուզում ենք մասնակցել գերմանական KfW զարգացման բանկի փոքր ՀԷԿ-երի ֆինանսավորման ծրագրին: Արդեն հայտ ենք ներկայացրել, քանի որ ֆինանսավորումը կատարվում է դրամով և երկարաժամկետ է», - ասել է «Ամերիաբանկ» ՓԲԸ տնօրինության գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցերին: Նա նաև նշել է, որ ներկայում «Ամերիաբանկը» 8 տարի ժամանակով, 11 տոկոս տարեկան տոկոսադրույքով վարկ է տրամադրում փոքր ՀԷԿ-երի ֆինանսավորման համար: Ա.Հանեսյանը հիշեցրեց, որ բանկը փոքր ՀԷԿ-երի ֆինանսավորումն սկսել է 2009 թ. նոյեմբերից և ներկայում 12 հայտ է ներկայացվել` 20,2 մլն դոլար ընդհանուր գումարի, որից 4,7 մլն –ն արդեն տրամադրվել է: «Ամերիաբանկ» ՓԲԸ կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Լևոն Արևշատյանի /b> խոսքերի համաձայն, նոր ՀԷԿ-երը 6-7 տարվա ընթացքում իրենց ծախսը կփոխհատուցեն, իսկ 8 տարի ժամանակով տրված վարկը ընկերություններին հնարավորություն կտա սեփական ռեսուրսներն ապահովել` շահույթի հաշվին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |