Հայկական «Կոնվերս բանկը» EFSE-ից 10 մլն դոլար կստանա ՓՄՁ-ների ֆինանսավորման համար

Հայկական «Կոնվերս բանկը» EFSE-ից 10 մլն դոլար կստանա ՓՄՁ-ների ֆինանսավորման համար

PanARMENIAN.Net - Հունիսի 9-ին Մակեդոնիայի Օհրիդ քաղաքում EFSE-ի տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում, «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն ու EFSE-ին ստորագրեցին պայմանագիր` 10 մլն ԱՄՆ դոլարի վարկային ծրագրի մասին: Պայմանագիրը EFSE-ի կողմից ստորագրեց հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ Մարկ Շուբլինը, «Կոնվերս բանկի» կողմից` բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:

Ստացվող վարկը տրամադրվում է 5 տարի ժամկետով և նախատեսվում է ուղղորդել փոքր ու միջին գործարարության զարգացմանը: «Վարկերը տրվելու են առևտրի, սպասարկումների, արդյունաբերության, գյուղմթերքի արտադրության, վերամշակման և այլ ոլորտներում աշխատող փոքր և միջին ձեռնարկություններին և անհատ ձեռներեցներին»,-նշեց բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---