Հայաստանում Հիլարի Քլինթոնն անդրադարձավ ժողովրդավարության հարցերին 6 հուլիսի 2010 - 14:50 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Հայաստան կատարած իր այցի շրջանակներում չանդրադարձավ մարտի 1-ի դեպքերին և քաղբանտարկյալների հարցին, քանի որ այցի օրակարգում դա ներառված չէր: Այս մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը` հավելելով, որ Հիլարի Քլինթոնն անդրադարձավ ՀՀ-ում ժողովրդավարության խնդիրներին, անգամ վերջերս ընդունված Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրինագծին, որն անուղղակիորեն առնչվում է այդ խնդիրներին: Այն, որ Քլինթոնն ուղղակիորեն չանդրադարձավ այդ խնդիրներին, վկայում է այն մասին, որ գոյություն ունեն տարածաշրջանային շահեր: Պատասխանելով այն հարցին, թե ինչու Քլինթոնը Հայաստանում և Ադրբեջանում չհանդիպեց ընդդիմության հետ, ի տարբերություն Վրաստանի և Ուկրաինայի, Սաֆարյանը նշեց, որ Ուկրաինան և Վրաստանը Եվրաատլանտյան ինտեգրման ուղին բռնած երկրներ են` ի տարբերություն Հայաստանի և Ադրբեջանի: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |