Աղվերանում բացվել է 5 մլն դոլար արժողությամբ նոր հյուրանոց

Աղվերանում բացվել է 5 մլն դոլար արժողությամբ նոր հյուրանոց

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Կոտայքի մարզ կատարած իր այցելության շրջանակներում մասնակցել է «Աղվերան հոթել» հյուրանոցի բացման արարողությանը` Երևանից 50 կմ հեռավորության վրա Դալար գետի ափին:

«Էլիտ գրուպ» շինարարական ընկերությունը ձեռք էր բերել հյուրանոցը կիսակառույց վիճակում 2006 թվականին: Այսօրվա դրությամբ դա 60 հազար քմ տարածքի վրա գտնվող հանգստյան տուն է 8 մասնաշենքով: Հյուրանոցի տարածքում կա բոուլինգ-կենտրոն, լողավազան, թենիսի կորտ: Հյուրանոցի կառուցման համար ներդրվել է 5 մլն դոլար:

«Աբովյանի շրջանը նախկինում արդյունաբերական է եղել: ԽՍՀՄ փլուզումից հետո այստեղ գործող գործարանների մեծ մասը փակվեց, աշխատատեղերը կրճատվեցին: Արդյունաբերության ու սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտները մեծ նշանակություն ունեն: Այսօրվա դրությամբ մարզի զարգացման ուղղությունը փոխվել է, այն ավելի շատ կողմնորոշվում է դեպի զբոսաշրջություն, ուստի այստեղ կառուցվեցին տասնյակ հյուրանոցներ ու հանգստյան գոտիներ»,-ասել է վարչապետը: Ըստ նրա, Կոտայքի մարզում կառուցվում են եվրոպական դասի հյուրանոցներ, որոնք կխթանեն միջազգային զբոսաշրջությունը:

Տիգրան Սարգսյանն ասել է նաև, որ ներդրումները մարզում չափազանց արդյունավետ են: «Կարևոր է, որ «Էլիտ գրուպին» կառավարության կողմից հատկացված երաշխիքները լիովին արդարացվեցին և արդեն վերադարձվել են»,-հավելել է նա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---