Ագարակի կոմբինատը շարունակում է մեծացնել պղնձի և մոլիբդենի խտանյութի արտադրությունը19 հուլիսի 2010 - 12:09 AMT PanARMENIAN.Net - 2010 թ 6 ամիսների ընթացքում, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ -ն (ACMC) 2009 թ երկրորդ կիսամյակի արտադրության ծավալների համեմատ, պղնձի խտանյութի արտադրությունը ավելացրել է 12,29% եւ մոլիբդենի խտանյութի արտադրությունը 2.4% տոկոսով: Արտադրական ծավալները կազմել են 15.159 տոննա պղնձի եւ 254 տոննա մոլիբդենի խտանյութ: Այս մասին տեղեկացրել են Հայաստանում GeoProMining ընկերությունների խմբի մամլո ծառայությունից: Ըստ աղբյուրի տվյալների, այս տարվա միայն առաջին կիսամյակի ընթացքում արդյունահանվել է 1487 596 տոննա և վերամշակվել է 1445 634 տոննա հանքաքար: Հաշվետու ժամանակահատվածում մակաբացման աշխատանքների ծավալը կազմել է 956.712 խմ, ինչը 63% գերազանցում է պլանով նախատեսված ծավալը: Ընկերությունը հիշեցրել է, որ 2009 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում ԱՊՄԿ-ն արտադրական գործունեություն չի իրականացրել: Սակայն անցյալ տարվա երկրորդ կեսին կոմբինատը վերամշակել է մոտ 1,3 մլն տոննա հանքաքար: Արդյունքում ստացվել է մոտ 248 տոննա մոլիբդենի եւ 13,500 տոննա պղնձի խտանյութ: Ներկայումս կոմբինատում իրականացվող ներդրումային ծրագրի նպատակն է հանքավայրի տեխնիկական վերազինումը և գործարանի վերակառուցումը: Տնտեսական տեսանկյունից, վերակառուցման ծրագրի իրականացումը կբարձրացնի հանքաքարի արդյունահանման նախագծային ծավալները և կավելացնի հանքաքարի մշակումը ընթացիկ 3 միլիոն տոննաից մինչև 3.5 մլն, և արտադրության ինքնարժեքը կնվազեցնի 10%: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |