Հայաստանի ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի հետ 2010 թվականի հունվար-հունիս ամիսներին աճել է 13,4 տոկոսով![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի հետ 2010 թվականի հունվար-հունիս ամիսներին աճել է 13,4 տոկոսով: Այդ մասին հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը: Ընդ որում, Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության 20,6 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին: Մինչդեռ արտահանումը Հայաստանից դեպի Ռուսաստան հաշվետու շրջանում կազմել է 57,1 մլն դոլար` ավելանալով 39,3 տոկոսով, իսկ ներկրման ծավալը կազմել է 389,9 մլն դոլար` ավելանալով 10,4 տոկոսով: Հայաստանի ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալը 2010 թվականի հունվար-հունիս ամիսներին կազմել է շուրջ 2166,8 մլն դոլար` ավելանալով 29,8 տոկոսով 2009-ի հունվար-հունիսի համեմատ: Հայաստանից արտահանման ծավալը կազմել է 442,8 մլն դոլար (աճը կազմել է 55,9 տոկոս), իսկ ներմուծման` 1724 մլն դոլար (աճը`24,4 տոկոս): ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |