Հայաստանում էներգետիկ ոլորտի համար վարկային կազմակերպություն կհիմնադրվի

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը օգոստոսի 5-ին կայացած գործադիրը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին պարտավորեցրել է ապահովել ՀՎԷԷ հիմնադրամի կողմից 100 տոկոս մասնակցությամբ վարկային կազմակերպության հիմնադրումը` էներգետիկ ոլորտում ներդրողների վարկային պահանջարկի բավարարման նպատակով: Այդ մասին հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

Ընկերության կազմակերպաիրավական տեսակը կլինի փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ)` 200 մլն դրամ կանոնադրական կապիտալով։ «Այն ստեղծվող վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում ներդնելու համար հիմնադրամին կհատկացվի ՀԲ աջակցությամբ իրականացվող վերականգնվող էներգետիկայի ծրագրի միջոցներից մարված գումարների հաշվին»,- նշվում է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---