Երևանում տեղի կունենա EXPO-Russia Armenia ռուս-հայկական արդյունաբերական ցուցահանդեսը![]() ![]() PanARMENIAN.Net - Երևանում 2010-ի հոկտեմբերի 28-30-ը տեղի կունենա երրորդ ամենամյա EXPO-Russia Armenia ռուս-հայկական արդյունաբերական ցուցահանդեսը: Ցուցահանդեսի նպատակն է Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական, գիտատեխնիկական, մշակութային համագործակցության զարգացումը, համատեղ բիզնեսի, առևտրատնտեսական և ներդրումային հարաբերությունների զարգացումը: Ցուցահանդեսում կներկայանան ավելի քան 70 խոշորագույն ձեռնարկություններ Ռուսաստանի 30 տարածաշրջաններից: Ցուցահանդեսի բացման արարողությանը կմասնակցեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներ, ԱԺ պատգամավորներ: Ցուցահանդեսի կազմակերպիչներն են «Զարուբեժ-Էքսպո» ԲԲԸ-ն, «Մուլտի գրուպ» կոնցեռնը, «Էքսպոմեդիա» Ցուցահանդեսային նախագծերի կենտրոնը (Հայաստան), Ռոսհամագործակցության Դաշնային գործակալությունը: Ցուցահանդեսը տեղի է ունենում ՌԴ Առևտրաարդյունաբերական պալատի հովանու ներքո: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |