Իսրայելը, Ռուսաստանը, Ուկրաինան և Հայաստանը ստեղծում են ավիամիություն17 օգոստոսի 2010 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Արաբական ընկերությունների բողոքներն` ուղղված միջազգային ավիափոխադրումների միություններից մեկում «Էլ-Ալ»-ը ներգրավելու դեմ, իսրայելցիներին ստիպեցին ձևավորել այլընտրանքային միություն; Այդ միությունը ստեղծելու գործում գործընկերներ դարձան Ռուսաստանի, Ուկրաինայի և Հայաստանի ավիաընկերությունները: «Էլ-Ալ» (Իսրայել), UTair (Ռուսաստան), «Աէրոսվիթ» (Ուկրաինա) և «Արմավիա» (Հայաստան) ավիաընկերությունները հռչակագիր են ստորագրել միջազգային ավիամիություն ստեղծելու իրենց մտադրության մասին, որը կոչվելու է WE (Western-Eastern): «Էդիոտ Ահրոնոտ» թերթի «Մամոն» տնտեսագիտական ներդիրի տվյալների համաձայն, 90 օրվա ընթացքում այդ չորս ընկերությունները պատրաստվում են ստորագրել մեծ ձևաչափի համաձայնագիր: Արդեն այլ ավիափոխադրողների, մասնավորապես, ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրների հետ բանակցություններ են վարվում, որի նպատակն է մեկ տարվա ընթացքում նոր ստեղծվող միության անդամների թիվն ավելացնել` հասցնելով մինչև 20-ի: WE-ն կդառնա ավիափոխադրողների միջազգային 4-րդ միությունը (արդեն գոյություն ունեն Star Alliance, SkyTeam, OneWorld ավիափոխադրողները): Սա այլընտրանքային միավորում է այն ընկերությունների համար, որոնք քաղաքական պատճառներով կամ ավելի հզոր «դաշնակիցներին» կուլ չգնալու ահից այլ միությունների մեջ չեն մտել: WE-ն ստեղծելու նախաձեռնությունը «Էլ-Ալ»-ինն է: Երկար տարիների ընթացքում այդ ընկերությունը փորձում էր մտնել գոյություն ունեցող միություններից մեկի կազմի մեջ: Սակայն այնտեղ արդեն կային արաբական երկրների ավիափոխադրողներ, որոնք կտրականապես դեմ էին Իսրայելի ներգրավմանը: Արդյունքում մեկ տարի առաջ «Էլ-Ալ»-ի ղեկավարությունը ռազմավարական որոշում կայացրեց` դադարեցնել գոյություն ունեցող միությունների «խնամակալությունը» և նոր միություն ստեղծել: Գործընկերներն այդ նախաձեռնությունից շատ շահ կկորզեն: Նրանք կարող են մեկ մեկու ինքնաթիռներն օգտագործել, ստեղծել համատեղ տեխսպասարկման համակարգ, միասին գնել նոր խոշոր ինքնաթիռներ ավելի ցածր գներով, միմյանց աջակցել` ուղևորների փոխլրացման հարցում: «Էդիոտ Ահրոնոտը» նշում է, որ այս ամենը միության յուրաքանչյուր անդամին կօգնի բարձրացնել իր աշխատանքի արդյունավետությունը և նկատելիորեն կրճատել ծախսերը, ինչպես նաև էականորեն լայնացնել թռիչքների ծավալը, գրում է IzRus-ը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |