IFC-ի գործադիր փոխնախագահ և գլխավոր տնօրեն Լարս Հ. Թանելը հանդիպել է Ամերիաբանկի ղեկավարության հետ

IFC-ի գործադիր փոխնախագահ և գլխավոր տնօրեն Լարս Հ. Թանելը հանդիպել է Ամերիաբանկի ղեկավարության հետ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 26-ին Համաշխարհային խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) գործադիր փոխնախագահ և գլխավոր տնօրեն Լարս Հ. Թանելը IFC-ի այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ այցելել է Ամերիաբանկ և հանդիպել բանկի ղեկավարության հետ:

Պարոն Թանելը մեծ ներդրում է ունեցել IFC-ի գործունեության ընդլայնման, ինչպես նաև վերջինիս նոր ստեղծած շուկաների համար հնարավորությունների ստեղծման և մարդկանց կյանքի բարելավման առաքելության գործում: Հայաստան կատարած այցի ժամանակ պարոն Թանելը այցելել է Ամերիաբանկ` նպատակ ունենալով ծանոթանալու IFC-ի Ամերիաբանկին տրամադրած միջոցների օգտագործման ուղղություններին, այդ միջոցների շնորհիվ հաճախորդների աշխատանքներին, ինչպես նաև IFC-ի և Ամերիաբանկի հետագա անելիքներին:

Հանդիպման մասնակիցները նշել է, որ Ամերիաբանկը հաջողությամբ և բավականին կարճ ժամկետներում է օգտագործել IFC-ի տրամադրած միջոցները: Նշենք, որ IFC-ն Ամերիաբանկին տրամադրել է 10 մլն ԱՄՆ դոլարի երաշխիք` միջազգային առևտրի ֆինանսավորման համար և 15 մլն ԱՄՆ դոլարի վարկ` փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման համար:

Առևտրի ֆինանսավորման երաշխիքը բանկին հնարավորություն է ընձեռել ընդլայնելու իր հաճախորդների օտարերկրյա առևտրային գործարքները Հայաստանում: Ամերիաբանկը միացել է IFC-ի «Համաշխարհային առևտրի ֆինանսավորման ծրագրին»` որպես թողարկող բանկ և ստացել 100 տոկոս երաշխիք իր հաճախորդների ներկրման և արտահանման գործառնությունների համար, ներառյալ փոքր և միջին ձեռնարկությունները: Բանկը ստացել է նաև ծրագրում մասնակցող ավելի քան 300 բանկերի համաշխարհային ցանցից օգտվելու հնարավորություն:

Կարևորելով վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման անհրաժեշտությունը տնտեսության համար` Ամերիաբանկն ակտիվորեն հանդես է գալիս այդ ոլորտի ֆինանսավորման տարբեր ծրագրերով:

IFC-ից ստացված 15 միլիոն դոլարի վարկը Ամերիաբանկին հնարավորություն է տվել տրամադրելու երկարաժամկետ ֆինանսավորում Վայոց ձորի, Գեղարքունիքի և Լոռու մարզերի թվով 8 փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման համար, որոնց ընդհանուր դրվածքային հզորությունը կազմում է 26.08 ՄՎտ, իսկ կանխատեսվող էլեկտրաէներգիայի արտադրանքը`80.6 մլն ԿՎտ/ժ:

Փոքր ՀԷԿ-երի ֆինանսավորումն օգնում է մեծացնելու Հայաստանի տեղական էլեկտրաէներգիայի արտադրությունը, դիվերսիֆիկացնել էլեկտրամատակարարման աղբյուրները, կրճատել ածխաթթու գազի արտանետումները և նվազեցնել երկրի կախվածությունը վառելիքի ներկրումից:

Հանդիպման մասնակիցները դիտել են նաև տեսաֆիլմ "Ջերմուկ-2" փոքր հիդրոէլեկտրակայանի շինարարական աշխատանքների ընթացքի վերաբերյալ, որի նախագծային արժեքի գերակշիռ մասը ֆինանսավորվում է Ամերիաբանկի վարկային միջոցների հաշվին՝ IFC-ի տրամադրած վարկի շրջանակներում: Այս մասին հաղորդում է Ամերիաբանկի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---