Հայէկոնոմբանկը MoneyGram-ի հետ համատեղ անցկացնում է նոր ակցիա

Հայէկոնոմբանկը MoneyGram-ի հետ համատեղ անցկացնում է նոր ակցիա

PanARMENIAN.Net - «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն MoneyGram դրամական փոխանցումների համակարգի հետ համատեղ անցկացնում է ակցիա, որի ժամկետը սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածն է:

MoneyGram համակարգով սպասարկվող 18 տարին լրացած հաճախորդներին տրամադրվելու են պաշտպանիչ շերտով քարտեր, որոնք լինելու են ակնթարթային շահումով` 3000 ՀՀ դրամ պարգևատրմամբ:

Հաճախորդի ցանկությամբ շահած կամ չշահած քարտերը կարող են մասնակցել ամենամսյա խաղարկության, որի ընթացքում շահած քարտատերը կպարգևատրվի 200000 ՀՀ դրամով:

Ամենամսյա խաղարկությունները անցկացվելու են 2010-ի հոկտեմբերի 10-ին, նոյեմբերի 10-ին, դեկտեմբերի 10-ին և 2011թ.-ի հունվարի 10-ին, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---