ԱՄՀ-ն կատարելագործում է ճգնաժամերի կանխարգելման գործիքները 2 սեպտեմբերի 2010 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Արժույթի միջազգային հիմնադրամն (ԱՄՀ) ընդլայնել և բարելավել է վարկավորման գործիքները ֆինանսական ճգնաժամերի տարածումը զսպելու համար: Ինչպես հաղորդում է ԱՄՀ մամլո ծառայությունը, ԱՄՀ գործադիր խորհուրդը որոշել է մեծացնել վարկի տևականությունը և ծավալը գոյություն ունեցող ճկուն վարկային գծով (ՃՎԳ) և ստեղծել նոր կանխարգելիչ վարկային գիծ անդամ-երկրների համար, որոնք հիմնավորված քաղաքականություն են վարում, բայց այդուհանդերձ չեն համապատասխանում ՃՎԳ պահանջներին: «Այդ որոշումներն ընդլայնում և ամրապնդում են ԱՄՀ գործիքները ճգնաժամերը կանխարգելելու համար և ֆինանսական պաշտպանության գլոբալ համակարգի ամրապնդման հարցերով անդամ-երկրների հետ համատեղ աշխատանքում կարևոր քայլ են նշանավորում: Ընդլայված ճկուն վարկային գիծը և նոր կանխարգելիչ վարկային գիծը թույլ կտան ֆոնդին պաշտպանել անդամ-երկրներին շուկայի չափազանց մեծ տատանումներից»,- հայտարարել է ԱՄՀ կարգադրիչ- տնօրեն Դոմինիկ Սթրոս-Կանը: Նա ավելացրեց, որ ֆինանսավորման նախատեսված գործիքները խրախուսում են այն երկրներին, որոնք հիմնավորված քաղաքականություն են վարում, և այդ վարկային գծերի բացման հնարավորությունն ավելի շատ երկրների համար կնպաստի առավել կայուն միջազգային արժութաֆինանսական համակարգի: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |