ՀՀ ԿԲ նախագահը կմասնակցի Ռումինիայի ազգային բանկի 130-ամյակին նվիրված միջոցառումներին![]() 3 սեպտեմբերի 2010 - 13:19 AMT PanARMENIAN.Net - ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը սեպտեմբերի 3-ին մեկնեց Բուխարեստ` մասնակցելու Ռումինիայի ազգային բանկի 130-ամյակին նվիրված միջոցառումներին: Վերջինիս շրջանակներում անցկացվելու է «Ռումինիայի ազգային բանկը 130 տարեկան. հայացք ապագային» համաժողովը, որի ընթացքում քննարկվելու են հետևյալ թեմաները. «Գնաճի նպատակադրումը և նոր գլոբալ ճգնաժամի համատեքստը. դասեր և մարտահրավերներ», «Ֆինանսական կայունության նոր հեռանկարները» և «Զարգացող շուկաներ. երկարաժամկետ աճի աջակիցներ, թե խոչընդոտներ»: Համաժողովին ելույթ են ունենալու Չեխիայի ազգային բանկի նախկին նախագահ Զդենեկ Տուման, Լեհաստանի ազգային բանկի նախագահ Մարեկ Բելկան, Թել-Ավիվի համալսարանի պրոֆեսոր Ալեքս Ցուկերմանը, ինչպես նաև այլ տնտեսագետ գիտնականներ, հաղորդում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |