2020 թ. Հայաստանում արտադրվող էներգիայի 20 տոկոսը կարող են արտադրել ՀԷԿ-երը

2020 թ. Հայաստանում արտադրվող էներգիայի 20 տոկոսը կարող են արտադրել ՀԷԿ-երը

PanARMENIAN.Net - 2020 թ. Հայաստանում արտադրվող հիդրոէլեկտրաէներգիայի ծավալը կարող է կազմել երկրում արտադրվող ողջ էներգիայի 20 տոկոսը, հայտնել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը, ելույթ ունենալով նորվեգական Norsk Energi ընկերության և «Հիդրոէներգետիկա» ընկերության նոր նախագծի շնորհանդեսում, որն ուղղված էր փոքր հիդրոէներգետիկայի բնագավառի բազմաթիվ մասնակիցների գործունեության խթանմանը: «Վերջին մեկ տարում մենք կարողացանք Հայաստանում կրկնապատկել հիդրոէլեկտրաէներգիայի արտադրությունը, և տվյալ պահին այն կազմում է երկրում արտադրվող ամբողջ էներգիայի 10 տոկոսը», - ասել է նա:

Նա նաև ավելացրել է, որ այդ տեսակետից Նորվեգիայի փորձը հատկանշական է` երկրում օգտագործվող էլեկտրաէներգիայի մոտ 90 տոկոսը արտադրում են ՀԷԿ-երը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---