Հայկական վիրտուալ տաղավարը ստացել է «Շանհայ Էքսպո-2010»-ի գլխավոր մրցանակը![]() ![]() PanARMENIAN.Net - Չինաստանում ընթացող պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգյանը սեպտեմբերի 21-ին Անկախության օրը հանդիպել է Չինաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ հրապարակվել է «Էքսպո Շանհայ օնլայն բյուրոյի» որոշումը, ըստ որի` վիրտուալ տաղավարի գերազանց կազմակերպման և ներկայացման համար հայկական կողմին շնորհվել Է գլխավոր մրցանակը: Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, սա հայկական պատվիրակության միակ նվաճումը չԷ. վիրտուալ տաղավարն իր տեխնոլոգիական լուծումների և դրանց լավագույնս իրականացնելու համար արժանացել Է արծաթե մեդալի: «Շանհայ Էքսպո-2010» միջազգային ունիվերսալ ցուցահանդեսը, որն ընթանում է «Լավագույն քաղաք, լավագույն կյանք» կարգտախոսի ներքո, Շանհայում բացվել է այս տարվա ապրիլի 30-ին և կտևի մինչև հոկտեմբերի 31-ը: Հայաստանի տաղավարն իրենից Աշխարհի Քաղաքի` ապագայի նոր կենդանի մոդուլի մոդել է ներկայացնում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |