2010թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՆԱ-ի աճը Հայաստանում կազմել է 2,8 տոկոս

2010թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՆԱ-ի աճը Հայաստանում կազմել է 2,8 տոկոս

PanARMENIAN.Net - Ըստ վիճակագրական օպերատիվ տվյալների, 2010թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՆԱ-ի աճը Հայաստանում կազմել է 2,8 տոկոս 2009-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը, ՀՆԱ-ի ծավալը կազմել է 2386,7 մլրդ դրամ: Ընդ որում, երկրի ՀՆԱ-ն սեպտեմբերին օգոստոսի համեմատ կրճատվել է 24,6 տոկոսով:

Բացի այդ, սպառողական գների աճը ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին 2009-ի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 7,8 տոկոս: Միևնույն ժամանակ 2010թ. սեպտեմբերին գնաճը կազմել է 0,2 տոկոս:

Բյուջեով նախատեսված է 1,2 տոկոս տնտեսական աճ և 4±1,5% գնաճ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---