Ներսես Երիցյան. Շուտով Հայաստանի կառավարությունը Համաշխարհային բանկին կներկայացնի «Էլեկտրոնային Հայաստան» ծրագիրը

Ներսես Երիցյան. Շուտով Հայաստանի կառավարությունը Համաշխարհային բանկին կներկայացնի «Էլեկտրոնային Հայաստան» ծրագիրը

PanARMENIAN.Net - «Հայաստանի վարչապետի կարգադրությամբ մենք ակտիվ քննարկումներ ենք վարում հայկական ձեռնարկությունների ղեկավարների հետ, որոնք արտահանում են մեր ապրանքը: Այդ քննարկումների արդյունքում մենք մտադիր ենք հասկանալ, թե ինչու է այս կամ այն ձեռնարկությունը քիչ արտահանում իր արտադրանքը, ինչու արտադրանքի տարբեր տեսակներ ընդհանրապես չեն արտադրվում Հայաստանում, չնայած համապատասխան ներուժի առկայությանը»,- պրոֆիլային խորհրդարանական հանձնաժողովներում 2011 թվականի ՀՀ պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:

Երիցյանի խոսքով, Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար շուտով Հայաստանի կառավարությունը Համաշխարհային բանկին կներկայացնի «Էլեկտրոնային Հայաստան» ծրագիրը, որի բյուջեն կազմում է $30 ԱՄՆ դոլար: Նա ավելացրել է, որ $24 մլն-ը կվճարի Համաշխարհային բանկը, իսկ $6 մլն-ը` Հայաստանի կառավարությունը: Ինչպես նկատել է նախարարը, այդ ծրագրի շրջանակներում լիովին կվերազինվի Գյումրի քաղաքի տեխնոպարկը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---