Տիգրան Սարգսյան. Երկրում առաջին անգամ ձևավորվում է հիմնադրամ` ուղղված սերմնաբուծության համակողմանի զարգացմանը

Տիգրան Սարգսյան. Երկրում առաջին անգամ ձևավորվում է հիմնադրամ` ուղղված սերմնաբուծության համակողմանի զարգացմանը

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 4-ի նիստում հաստատել է 2010-2014թթ. ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրի» իրականացման գործընթացի ապահովման նպատակային հաշվի սպասարկման կարգը։

Այս կապակցությամբ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ երկրում առաջին անգամ ձևավորվում է հիմնադրամ, որին վերապահվում է սերմնաբուծության համակողմանի զարգացումը։ Նրա խոսքով, առաջին փուլում կձևավորվեն սերմնաբուծական ձեռնարկություններ, որոնք հետագայում բազմացված ցորենի սերմերը կտրամադրեն գյուղացիներին: Այս ծրագրի շրջանակներում Հայաստանն արդեն 1000 տոննա բարձրորակ ռուսական ցորենի սերմ է ստացել: «Մենք չենք կարողանում այդ գաղափարը հասցնել մեր գյուղացիներին: Այս նպատակով Ռուսաստանից սերմեր չեն ներկրվել, որպեսզի բաժանվեն գյուղաիներին: Այդ ամենն արվում է, որպեսզի մեկ-երկու տարի անց մենք որակյալ սերմեր արտադրող տնտեսություններ ունենանք»,- պարզաբանել է նա` ավելացնելով, որ այդ ծրագրի շնորհիվ 4-5 տարի անց Հայաստանին կհաջողվի ինքնապահովման մակարդակի հասնել:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---