ՎՏԲ-Հայաստան Բանկը ներդրեց նոր պրոդուկտ` վարկային քարտեր վարկավորման արտոնյալ ժամանակահատվածով15 նոյեմբերի 2010 - 15:58 AMT PanARMENIAN.Net - 2010թ. նոյեմբերի 15-ից ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆիզիկական անձանց առաջարկում է նոր պրոդուկտ` վարկային քարտեր Visa Classic credit և Visa Gold credit: «Visa Classic credit և Visa Gold credit քարտերը հաճախորդներին հնարավորություն են ընձեռում ստանալ վարկավորման արտոնյալ ժամանակահատված»,- նշվում է բանկի մամլո ծառայության հաղորդագրության մեջ: Այժմ ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկային քարտի քարտապանները կարող են վարկային գիծն օգտագործել անվճար որոշակի ժամանակահատվածի ընթացքում: ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկավորման արտոնյալ ժամանակահատվածով վարկային քարտերը կարելի է օգտագործել ոչ միայն որպես անվճար վարկ, այլև որպես առօրյա ծախսերի հարմար և անվտանգ միջոց: Վարկային քարտերը տրամադրվում են բոլոր նրանց, ովքեր ունեն կայուն եկամուտ, իսկ Բանկի կողմից հավատարմագրված կազմակերպությունների աշխատակիցներին և այն ֆիզիկական անձանց, ովքեր ունեն հաշիվներ ՎՏԲ-Հայաստան Բանկում, տրամադրվում են արտոնյալ պայմաններ: «Սա քարտային պրոդուկտների արդիականացման առաջին քայլն է, որի զարգացումը համարում եմ շատ կարևոր»,- մեկնաբանել է մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Ա. Խաչատրյանը: Նրա խոսքով, ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկային քարտի առավելություններից մեկը դրամական միջոցների անվճար օգտագործման արտոնյալ ժամանակատանվածն է: Բայց ոչ պակաս կարևոր է նաև վարկային գծի տրամադրման համար հաճախորդի դիմումի հաստատման ժամանակահատվածը` առավելագույնը 3 օր: Վարկային գիծը տրամադրվում է ցանկացած արժույթով (AMD, USD, EUR, RUR): Բացի այդ հաճախորդին հնարավորություն է ընձեռվում ձևակերպել լրացուցիչ 3 քարտ և ստանալ զեղչեր մոտ 200 առևտրի կետերում: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |