ՀՀ տրանսպորտի նախարարը Մոսկվայում կներկայացնի Հայաստանի ընթացիկ տրանսպորտային ծրագրերը![]() 15 նոյեմբերի 2010 - 16:29 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը կմասնակցի նոյեմբերի 17-ին Մոսկվայում «Ռուսաստանի տրանսպորտ» չորրորդ միջազգային համընդհանուր տրանսպորտային համագումարի շրջանակներում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների համակարգող տրանսպորտային խորհրդակցության հոբելյանական 30-րդ նիստին: Ինչպես նշվում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, նիստի օրակարգում ընդգրկված են մի շարք կարևոր հարցեր, ինչպես նաև նախատեսվում է տրանսպորտի ոլորտի խոշորագույն ընկերությունների և ներդրումային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունը, ինչը հնարավորություն կտա քննարկելու Հայաստանում ընթացող տրանսպորտային ծրագրերը: Միջոցառման շրջանակներում նախատեսվում է նաև նախարար Մանուկ Վարդանյանի հանդիպումները Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինի և «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինի հետ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |