Իսպանական ընկերությունների խումբը հետաքրքրված է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է իսպանական «OHL» ընկերությունների խմբի ներկայացուցիչներին։

Ինչպես ասվում է կառավարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, հյուրերը վարչապետին են ներկայացրել «OHL» ընկերությունների խմբի գործունեության հիմնական ուղղությունները և շինարարության ոլորտում կուտակած փորձը։

Հանդիպման ընթացքում կողմերը զրուցել են ճանապարհաշինության ոլորտում համատեղ ծրագրերի հեռանկարների շուրջ։ Մասնավորապես, քննարկվել են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին ընկերությունների խմբի մասնակցությանն առնչվող հարցեր։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---