Bmi-ն այսուհետ կիրականացնի իր թռիչքները` նորացված օդանավերով

Bmi-ն այսուհետ կիրականացնի իր թռիչքները` նորացված օդանավերով

PanARMENIAN.Net - Առաջատարը հանդիսացող` Բրիթիշ Միդլանդ Ինթերնեյշնլ (bmi) ավիաընկերությունը ներկայացնում է իր նոր առաջարկը` բիզնես և էկոնոմ դասերի` միջին հեռավորության չվերթների ուղևորներին: A321 և A320 օդանավերի վերակահավորումն իր մեջ ներառում է նորացված կաշվե ինտերիեր, ավելի հարմարավետ բարձեր, ինչպես նաև նորացված լուսավորության համակարգ:

Դեպի միջին հեռավորություններ` Ադիս Աբեբա, Ամման, Բաքու, Բեյրութ, Դամասկոս, Կահիրե, Խարթում, Մոսկվա, Թբիլիսի, Թեհրան և Երևան ճանապարհորդող մեր ուղևորները, սկսած 2010թ. նոյոմբերի 22-ից ականատեսը կլինեն ծրագրի շրջանակներում օդանավերի վերակահավորմանը, որը բրիտանական ավիաուղին իր ավարտին կհասցնի 2011թ. մայիս ամսին:

Սև կարերով շագանակագույն կաշվե նստարանները, հանրությանը վերջերս ներկայացված գորգը և հենակների ծածկոցներին կատարյալ համադրություն են: Բարձերը, որոնք պատրաստված են հատուկ bmi-ի ուղևորներին գոհացնելու համար, թռիչքի ընթացքում կապահովեն մեր հաճախորդների հարմարավետությունը` բիզնես և էկոնոոմ կարգերում: Նորագույն լուսավորության համակարգն ու վարագույրներն իրենց հերթին նոր տեսք ու շունչ են հաղորդում օդանավի խցին:

Bmi-ի գլխավոր գործադիր տնօրեն Վոլֆգանգ Փրոք- Շաուերը, մեկնաբանում է. «Մենք շատ ուրախ են վերաձևավորելու մեր` միջին հեռավորություններ ուղևորվող ինքնաթիռները, այպիսով առաջարկելով հիրավի մրցունակ ապրանք: Մեր նպատակն է` ուղևորներին առաջարկել լավագույն ծառայությունը լավագույն գնի դիմաց», հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

Վերջերս bmi- ը ներկայացրեց նոր չվերթեր` Լոնդոնի Հիթրոու օդակայանից դեպի Տրիպոլի, որոնք տեղի կունենան ամեն օր` սկսած 2011 թ. փետրվարի 21-ից, ինչպես նաև Լոնդոնից Բեյրութ` սկսած 2011թ. մարտի 31-ից:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---