Վահրամ Ներսիսյանց. Համահայկական բանկի գլխավոր նպատակը կլինի արտահանման խթանումըPanARMENIAN.Net - Այսօր կառավարությունում ստորագրվել է աշխատանքային պայմանագիր` Վահրամ Ներսիսյանցին «Համահայկական բանկ» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն նշանակելու վերաբերյալ: Աշխատանքային պայմանագիրն ստորագրել են ՀՀ վարչապետ, «Համահայկական բանկ» ԲԲԸ-ի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը և ՀՀ նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցը: Պայմանագրի ստորագրմանը հաջորդած մամուլի ասուլիսում Վահրամ Ներսիսյանցը պարզաբանումներ է տվել Համահայկական բանկի գործունեության և նպատակների վերաբերյալ: Նա նշել է, որ Համահայկական բանկ առևտրային բանկ չէ և նախատեսում է երկարաժամկետ ներդրումներ արտահանումը և ներկրումը խթանող կազմակերպություններում, որոնք ապահովելու են մրցունակություն համաշխարհային շուկայում: Ներսիսյանցի խոսքով, բանկի հետագա ծրագրերում նախատեսվում է վարկերի և ներդրումների ձևով կիրառել նաև Սփյուռքում: Վահրամ Ներսիսյանցը նշել է, որ «Համահայկական բանկի կանոնադրական կապիտալը 100 մլն դոլար է, որից 20 մլն տրամադրվել է պետության կողմից, իսկ մնացածը մենք կլրացնենք միջազգային ֆինանսական կազմակերպություններից կամ այլ մասնավոր աղբյուրներից»: Բանկի գործունեության առաջնահերթություններից կլինեն տեղեկատվական տեխնոլոգիաների, բժշկական, կրթական և զբոսաշրջային ոլորտները: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |