Լոգիստիկ կենտրոնների ստեղծումը կնպաստի Հայաստանի մաքսատների աշխատանքի բարելավմանը

Լոգիստիկ կենտրոնների ստեղծումը կնպաստի Հայաստանի մաքսատների աշխատանքի բարելավմանը

PanARMENIAN.Net - «Մաքսային գործակալների ինստիտուտը նպաստում է տնտեսվարող սուբյեկտների ու մաքսատան աշխատակիցների շփումների նվազեցմանը, ինչպես նաև մաքսային գործընթացների պարզեցմանը: Ինքնահայտարարագրման ինստիտուտի հետ մեկտեղ դրանք կարևորագույն հակակոռուպցիոն լծակներ են»,-այդ մասին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Մաքսային գործակալների ասոցիացիայի համատեղ մամլո ասուլիսում ասել է Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը: Նա նշել է, որ ասոցիացիան ստեղծվել է կոմիտեի ու ԵԱՀԿ համատեղ ջանքերով, և հետագայում նրա դիրքերը կամրապնդվեն, քանի որ միջնորդական գործունեության, ուսուցման, եկամուտների ինքնահայտարարագրման ինստիտուտները դեռ հեռու են կատարելությունից, ինչի մասին են վկայում գործարքների ձևակերպման մեջ առկա բազմաթիվ թերությունները: Բացի այդ, կոմիտեի ղեկավարը նշել է, որ հետագայում պետք է ստեղծվեն լոգիստիկ կենտրոններ, որոնք ոչ միայն կձևակերպեն մաքսային գործարքները, այլ նաև կանեն այն ամենն, ինչ կապված է մաքսային ինստիտուտի, այդ թվում նաև պահեստների հետ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---