«Նաիրիտի» ղեկավարությունը սպառնացել է հեռացնել աշխատողներին հերթական գործադուլի դեպքում13 դեկտեմբերի 2010 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Աշխատավարձ ստանալու ակնկալիքով Երևանի «Նաիրիտ» քիմիական գործարանի աշխատողները նախատեսում են երկուշաբթի օրն անցկացնել հերթական գործադուլը: Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net ի թղթակցին ոչ պաշտոնական աղբյուրներից, գործարանի ղեկավարությունը սպառնացել է հեռացնել բոլոր աշխատողներին, որոնք հանդես կգան բողոքի ակցիայով, ընդ որում նրանք հավաստիացրել են, որ սեպտեմբերի և հոկտեմբերի աշխատավարձը վճարվելու է դեկտեմբերի 15-ին, իսկ մեկ շաբաթ անց խոստանում են վճարել նաև նոյեմբերի համար: Ավելի վաղ ընկերության մամլո ծառայությունից հայտնել էին, որ Նաիրիտ քիմիական գործարանի ղեկավարությունն ակտիվ աշխատանքներ է տանում իր աշխատողներին աշխատավարձ վճարելու համար: Գործարանը նոյեմբերի 18-ին վճարել է մեկ ամսվա աշխատավարձ` ի պատասխան ՀՀ նախագահի նոյեմբերի 12-ի հանձնարարականի:
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |