Կայացավ 1 մլրդ ծավալով ՊԿՊ տեղաբաշխման աճուրդ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 13-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26136117 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը, աճուրդին մասնակցել են 7 դիլեր և գանձապետական պահառուն:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 3,1 մլրդ դրամ, որից մրցակցային` 2,9 մլրդ դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 200 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 959 մլն դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.3100% է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.4000%:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---