Տիգրան Սարգսյան. Հայաստանի ապագան մենք տեսնում ենք որպես գիտելիքահեն հասարակություն և տնտեսություն![]() 22 դեկտեմբերի 2010 - 17:15 AMT PanARMENIAN.Net - «ՀՀ կառավարությունը մի քանի ուղղություններ է նշել ներդրողների համար, և երկրի ապագան մենք տեսնում ենք որպես գիտելիքահեն հասարակություն և տնտեսություն»,- ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՌԲԿ daily-ին տված հարցազրույցում: Նրա խոսքերով, երկիրը չի կարող զարգացնել, օրինակ, մետաղի վրա հիմնված արտադրությունը, ուստի կառավարությունը հիմնվում է մտավոր աշխատանքի վրա: «Դրա համար անհրաժեշտ է ներդրումներ կատարել կրթության, ինչպես նաև դրա հետ կապված ոլորտների, մասնավորապես, ՏՏ ոլորտի մեջ, որը մեր թիվ մեկ գերակայությունն է: 2009-ին, չնայած լուրջ տնտեսական անկմանը, այդ ոլորտում եղել է 17տոկոս աճ: Երկրում գործում են ավելի քան 200 ընկերություններ արտասահմանյան կապիտալով»,- ասել է վարչապետը; Միաժամանակ նա Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների համար երկրորդ գերակա ուղղությունն անվանել է հումքային պաշարները: Տիգրան Սարգսյանը նշել է, որ համաշխարհային բարենպաստ իրավիճակ է ստեղծվել, և ներդրումներ են կատարվոււմ լեռնահանքային հատվածում, օրինակ, մոլիբդենի, որտեղ առկա է արտահանման պոտենցիալ: Նա նաև հավելել է, որ ռուսական ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ տարբեր գնահատականներով կազմում են 30-50 տոկոս: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |