«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն իր հաճախորդներին ավտոմեքենաների ապահովագրության զեղչային համակարգ է առաջարկում![]() 25 դեկտեմբերի 2010 - 13:07 AMT PanARMENIAN.Net - «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունն իր հաճախորդներին առաջարկում է ավտոմեքենաների ապահովագրության զեղչային համակարգ: Այսուհետ ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս ավտոմեքենայի սեփականատիրոջը կտրվի նաև զեղչի քարտ` մեկ տարի գործողության ժամկետով (սկսած 2010 թ. դեկտեմբերի 18-ից), որը հնարավորություն կտա սպասարկվել ավելի ցածր սակագներով, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: Մասնավորապես, զեղչի քարտի շնորհիվ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-յի հաճախորդները կարող են խնայել տարեկան ավելի քան 106,5 հազար ՀՀ դրամ մի շարք ծառայություններից օգտվելիս (շարժիչի յուղի փոխում, անվադողեր, ավտոտրանսպորտային պահեստամասերի, դեղորայքի ձեռք բերում կամ ամբուլատոր բուժում): «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունն ունի ամենածավալուն գործակալական ցանցերից մեկը Հայաստանի Հանրապետության տարածքում: Ընկերության պոտենցիալ հաճախորդները կարող են օգտվել ԱՊՊԱ պայմանագրերի տուն առաքման ծառայությունից , պատվիրել այն հեռախոսով, էլեկտրոնային փոստով, ընկերության կայքի կամ TelCell վճարային տերմինալների միջոցով: Ընկերությունն ունի ոչ կյանքի ապահովագրության 13 դասերի լիցենզիա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |