Հայաստանի կառավարությունը հաստատել է 2011 թվականի միջոցառումների ծրագիրը![]() 13 հունվարի 2011 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հունվարի 13-ին հաստատել է 2011 թվականի միջոցառումների ծրագիրը: «Այդ ծրագիրը համահունչ է նախագահի նախընտրական ծրագրին»,-ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Տիգրան Սարգսյանը բարեփոխումների 4 հիմնական բլոկ է առանձնացրել, որոնք առաջնային են լինելու 2011թ.: Ըստ նրա, առաջին բլոկում կարելի է նշել տնտեսական համակարգի դիվերսիֆիկացումը: «ՀՀ կառավարությունը լուրջ կեսանթոշակային բարեփոխում է նախաձեռնել, որը երկարաժամկետ բնույթ է կրում»: Այս բլոկում է նաև ԱՊՊԱ պայմանագրերի ներդրումը, ինչը թույլ կտա ձևակերպել համապատասխան ինստիտուցիոնալ կառույցներ: Ինչպես ասել է վարչապետը, կառավարության ջանքերն այս տարի կուղղվեն նաև գործարար միջավայրի բարեփոխմանը, մասնավորապես, հարկային ու մաքսային վարչարարության բարեփոխմանը: Բարեփոխումների երկրորդ բլոկին Տիգրան Սարգսյանը դասել է արդյունաբերության ոլորտը, որտեղ կորոշվեն կոնկրետ խնդիրները յուրաքանչյուր առանձին ճյուղի համար: Արդեն մշակվել է արտահանման համալիր ծրագիր: Այստեղ է ընդգրկված նաև գյուղատնտեսությունը, որը երկրի կառավարության ուշադրության կենտրոնում կլինի: Կառավարության առջև խնդիր է դրված բարելավել ծառայությունների ոլորտը առողջապահության և կրթության ոլորտներում՝ բարձրացնելով դրանց մատչելիությունն ու նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը: Չորրորդ բլոկում ընդգրկված են դատաիրավական ոլորտի ու ոստիկանության բարեփոխումները: «Այստեղ կան դրական արդյունքներ՝ կրճատվել է ՃՏՊ-ների քանակն ու տուժածների թիվը: Հնգամյա ծրագիրը մեզ հաջողվեց կատարել մեկ տարում»,-ասել է վարչապետը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |