«Հայկական էլեկտրացանցերի» նոր գլխավոր տնօրեն է դարձել Եվգենի Բիբինը18 հունվարի 2011 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Տնօրենների խորհրդի որոշմամբ, նախօրեին Եվգենի Բիբինը նշանակվել է «Հայկական էլեկտրացանցեր» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն: Ինչպես հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը, այսօրվանից նա կստանձնի այդ պաշտոնը: Եվգենի Գլադունչիկը կշարունակի իր աշխատանքը «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունում` ստանձնելով բարձր պաշտոն: Ե. Բիբինը 47 տարեկան է: Նա ավարտել է Ռուդնիի ինդուստրիալ ինստիտուտը, մասնագիտությամբ ինժեներ-էլեկտրամեխանիկ է: 90-ական թվականներին զբաղեցրել է ղեկավար պաշտոններ վարչական մարմիններում: 2000-ական թթ. ընթացքում վերապատրաստվել է մի շարք կրթական հաստատություններում: Նախքան «Հայկական էլեկտրացանցեր» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվելը, նա զբաղեցրել է «Վոլգոգրադ էներգո» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը: Հիշեցնենք, որ «Հայկական Էլեկտրացանցեր» ՓԲԸ 100 տոկոս բաժնետերը ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԷՍ ռուսական ընկերությունն է։«Հայկական Էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն տիրապետում և կառավարում է Հայաստանի միջին և ցածր լարման բաշխչ ցանցերը, ինչպես նաև հանրապետության տարածքում բոլոր սպառողների համար էլեկտրաէներգիայի բացառիկ վաճառողն է: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |