«Արփա-Սևան» ԲԲԸ-ի բաժնետոմսերը ցուցակվելու են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ֆոնդային բորսայում

«Արփա-Սևան» ԲԲԸ-ի բաժնետոմսերը ցուցակվելու են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ֆոնդային բորսայում

PanARMENIAN.Net - 2011թվականի հունվարի 20-ից «Արփա-Սևան» ԲԲԸ-ի կողմից թողարկված հասարակ անվանական բաժնետոմսերը կցուցակվեն ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի բաժնետոմսերի երկրորդական B ցուցակում: Թողարկողի 2 500 ՀՀ դրամ անվանական արժեքով այս բաժնետոմսերը թույլատրված են եղել բորսայական առևտրին դեռ 2001 թվականից: Ներկայումս շուկայում շրջանառվում է թողարկողի թվով 20 452 հասարակ անվանական բաժնետոմս, իսկ թողարկման ընդհանուր ծավալը կազմում է 51,13 մլն ՀՀ դրամ:

Առևտրին թույլատրված կարգավիճակից դեպի ցուցակված կարգավիճակ փոփոխությունը կատարվել է «Արփա-Սևան» ԲԲԸ-ի դիմումի հիման վրա` հաշվի առնելով ընկերության կողմից B ցուցակման հարթակի համար նախատեսված բոլոր պահանջների կատարման փաստը:

«Արփա-Սևան» ԲԲԸ-ն ստեղծվել է 1969 թվականից գործող «Արփա-Սևանստրոյ» շինարար ընկերության հիման վրա և պաշտոնապես գրանցվել է 1998-ին` լինելով իր ոլորտում առաջին ընկերություններից մեկը Հայաստանում: Ընկերությունը իր գործունեությունը ծավալում է կապիտալ շինարարության, քաղաքաշինության էներգետիկական, հատուկ հիդրոտեխնիկական և տրանսպորտային ոլորտներում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---