Վազգեն Սաֆարյան. Հայաստանի կառավարությունը փորձադաշտ չէ![]() 21 հունվարի 2011 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը փորձադաշտ չէ, այնտեղ պետք է պրոֆեսիոնալներ աշխատեն, որպեսզի կադրային փոփոխություններն այդքան հաճախակի չլինեն, ասել է Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական ու բյուջետային հարցերի հանձնաժողովի ղեկավար Վազգեն Սաֆարյանը` մեկնաբանելով վերջին կադրային փոփոխությունները կառավարությունում: «Կոալիցիոն կառավարության գաղափարախոսությունը այնքան էլ լավ չի դրսևորում իրեն: Ես սխալ եմ համարում կառավարության քաղաքականուցումը, քանի որ նախարարները պետք է նշանակվեն ըստ իրենց մասնագիտական հատկությունների, ոչ թե կուսակցական պատկանելության»,-գտնում է նա: Ինչ վերաբերում է գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը, որտեղ նորանշանակ նախարար ունենք, ապա, ըստ փորձագետի, նա պետական աջակցության կարիք ունի: «Ցանկացած երկիր, հատկապես Եվրամիության երկրները, հսկայական գումարներ են հատկացնում գյուղատնտեսաության ոլորտին: Այն դեպքում, երբ Հայաստանի ֆերմերները վճարում են նույնիսկ ոռոգման ջրի համար»,-ասել է նա: Վազգեն Սաֆարյանը հայտնել է, որ 170 հազար հա հողից Հայաստանում 70 հազար հեկտարը չի մշակվել ոռոգման ջրի համար վարձավճարների պատճառով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |