2011թ. ԶՀԳ գործունեությունն ուղղված է ներդրումային միջավայրի բարելավմանն ու ՏՏ ոլորտի զարգացմանը 1 փետրվարի 2011 - 20:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունում փետրվարի 1-ին կայացել է «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ Խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Ինչպես նշվում է ՀՀ կառավարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, Խորհրդի նիստում ԶՀԳ գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը ներկայացրել է 2010թ. գործակալության գործունեության հաշվետվությունը, ինչպես նաև 2011թ. միջոցառումների ծրագիրը մի շարք թիրախային ոլորտներում` արտահանման խթանման, գործարար և ներդրումային միջավայրի բարելավման ու ՏՏ ոլորտի զարգացման ուղղությամբ: «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ Խորհուրդը հաստատել է 2010թ. գործունեության հաշվետվությունը, ինչպես նաև 2011թ. միջոցառումների ծրագիրը: Նիստում հաստատվել է նաև գործակալության 2011թ. ֆինանսական ծախսերի նախահաշիվը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է «ԶՀԳ» ՓԲԸ գլխավոր տնօրենին 2011թ. ծախսերի հիմնավորումներն ուղարկել ՀՀ ֆինանսների նախարարություն: Կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանը հանձնարարել է «ԶՀԳ» ՓԲԸ գլխավոր տնօրենին 2011թ. ծախսերի հիմնավորումներն ուղարկել ՀՀ ֆինանսների նախարարություն: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |