Փետրվարի 3-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է է 365.27 դրամ

Փետրվարի 3-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է է 365.27 դրամ

PanARMENIAN.Net - Փետրվարի 3-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում իրականացվել է 2,8 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 365.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 365.5 դրամ:

Ընդ որում, փետրվարի 3-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 365.27 դրամ` փետրվարի 2-ի համեմատ ավելանալով 0.52 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը 503.31 դրամ է` նվազելով 0.88 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքն ավելացել է 0.07 կետով` կազմելով 12.46 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---