Լևոն Զուրաբյան. Հայաստանում Facebook-ից օգտվողների մեծամասնությունը ընդդիմադիր ՀԱԿ-ի կողմնակիցներ են11 փետրվարի 2011 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Facebook-ի մոնիթորինգը ցույց է տալիս, որ Հայաստանում Facebook սոցիալական ցանցից օգտվողների մեծամասնությունը ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի կողմնակիցներ են, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: «Դա նշանակում է նախ, որ ՀԱԿ-ը մեծ աջակցություն է ստանում Հայաստանի բնակչության շրջանում: Երկրորդը, որ ՀԱԿ-ին սատարողների ճնշող մեծամասնությունը գրագետ մարդիկ են, որոնք տիրապետում են ինտերնետի տեխնոլոգիաներին, օգտվում են սոցիալական ցանցերից»,- նշել է նա: Զուրաբյանն ավելացրել է, որ «սոցցանցերը մեծ հնարավորություն են ընձեռում հաղթահարելու այն տեղեկատվական արգելափակումը, որը, նրա խոսքով, իրականացնում են իշխանությունները, մասնավորապես վերահսկելով ողջ հեռուստատեսությունը»: Զուրաբյանը հայտնել է, որ սոցիալական ցանցերի ազդեցության աստիճանը որոշվում է այնպիսի ցուցանիշով, ինչպիսին է երկրում ինտերնետից օգտվողների տոկոսը, և եթե Թունիսում այն կազմում է մոտ 35%, Եգիպտոսում` 25%, ապա Հայաստանում այդ ցուցանիշը մինչև վերջին ժամանակները չէր գերազանցում 10%-ը: «10%-ը լուրջ չէ սոցիալ-քաղաքական իրադարձությունների վրա ազդելու համար: Բայց եթե հաղթահարվի 25-30% սահմանը, դա արդեն լուրջ գործոն կդառնա»,- նշել է նա: Զուրաբյանի խոսքով` «երկրում Ինտերնետից օգտվողների ոչ բարձր տոկոսը բացատրվում է իշխանությունների քաղաքականությամբ, ինչի պատճառով այժմ Հայաստանում Ինտերնետի գները շատ բարձր և չարդարացված են, ինչի արդյունքում Ինտերնետից օգտվողների քանակի աճն արհեստականորեն զսպվում է»: Դրա հետ մեկտեղ նա ավելացրել է, որ վերջին ամիսներին բջջային կապի շնորհիվ Հայաստանում այդ ցուցանիշն աճել է, և որոշ, ոչ այնքան հուսալի տվյալներով, այժմ այն կազմում է մոտ 40%: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |