«Ժառանգության» ակցիաները կառավարվում են որոշակի կենտրոնների կողմից, կարծում է ՀՀԿ ներկայացուցիչը![]() 9 մարտի 2011 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Բավական տարօրինակ է, որ «Ժառանգություն» կուսակցության բոլոր բողոքի ակցիաներն ավարտվում են ոստիկանության հետ ընդհարումներով, ի տարբերություն ՀԱԿ բազմահազար ցույցերի, որոնք միշտ խաղաղ են ավարտվում: Այդ մասին լրագրողներին Երևանում հայտարարել է ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը: «Իմ անձնական կարծիքով, «Ժառանգության» ներկայացուցիչների կողմից ստեղծված տեղային ընդհարումները բավական լավ են պլանավորված և կառավարվում են որոշակի կենտրոնների կողմից»,- ասել է նա, բայց չի պարզաբանել, թե ում կողմից: Իր հերթին, «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը խորհուրդ է տվել բախումների պատճառը պարզել ոստիկանությունից: «Եթե փետրվարի 28-ին քաղաքապետարանի մոտ ոստիկանության գործողություններին տրվեր իրավական գնահատական, ապա կհաջողվեր կանխել մարտի 3-ին կառավարության շենքի մոտ տեղի ունեցած ընդհարումները կուսակցության և ոստիկանության ներկայացուցիչների միջև»,- ասել է Սաֆարյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |