Վահան Հովհաննիսյանը կասկածում է, որ Ադրբեջանը ցանկանում է հետաքննել շփման գծում կատարվող միջադեպերը

Վահան Հովհաննիսյանը կասկածում է, որ Ադրբեջանը ցանկանում է հետաքննել շփման գծում կատարվող միջադեպերը

PanARMENIAN.Net - ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը կասկածում է, որ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների Սոչիում արված հայտարարությունը՝ շփման գծում տեղի ունեցող բոլոր միջադեպերը ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո քննելու մասին, կյանքի կկոչվի: «Ես վստահ եմ, որ Ադրբեջանը հազիվ թե ցանկություն ունենա իրապես նման հետաքննություն անցակացնել, քանի որ հրադադարի խախտման 100 դեպքից 99-ում ինքն է մեղավոր: Նա նաև չի ցանկանում, որ ԼՂՀ քաղաքացիական ու ռազմական իշխանությունները ընդգրկվեն այդ գործընթացում, ուստի ես լավատես չեմ այս հարցում»,-հայտարարել է նա: Պատգամավորը նշել է, որ եթե այդ գործընթացը սկսվի, Ադրբեջանը ստպիված պետք է լինի համագործակցել ԼՂՀ իշխանությունների հետ:

Հովհաննիսյանը նշել է, որ շփման գծում տեղի ունեցող միջադեպերը հետաքննելու մտադրության մասին հայտարարությունը միակ նոր տարրն է նախագահների հայտարարության մեջ: Նա կոչ է արել ծայրահեղ դրական կամ բացասական գնահատականներ չտալ հանդիպմանը՝ նշելով, որ, ըստ էության, ոչ մի նոր բան չի ասվել:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---