ՀՀ խորհրդարանի խոսնակը վստահ է, որ գյուղատնտեսության զարգացման համար պետք չէ հեծանիվ հայտնագործել

ՀՀ խորհրդարանի խոսնակը վստահ է, որ գյուղատնտեսության զարգացման համար պետք չէ հեծանիվ հայտնագործել

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում խնդիրների լուծման իր տեսլականը: Գյուղատնտեսության խնդիրներին նվիրված խորհրդարանական լսումների ընթացքում Աբրահամյանը նշել է հողերի ամրապնդման, գյուղացիներին առնվազն 5-10 տարի մարման ժամկետով ցածր տոկոսադրույքով երկարաժամկետ վարկերի տրամադրման, անբարենպաստ կլիմայական պայմաններով մարզերում հողի մշակման սուբսիդավորման, 15%-ի չափով սերմնաբուծական և ցեղաբուծական տնտեսությունների ֆինանսավորման, մի շարք գյուղմթերքների նվազագույն արժեքի սահմանման անհրաժեշտությունը և այլն: Ինչպես շեշտել է Աբրահամյանը, վերոհիշյալ առաջարկները նախատեսված են 2008-2012թթ. Հայաստանի Գյուղատնտեսության զարգացման ազգային ծրագրով: ՀՀ ԱԺ խոսնակը զարմանք է հայտնել, թե ինչու այդ ծրագրի բոլոր կետերը մինչ օրս կատարված չեն: «Պետք չէ նոր հեծանիվ հայտնագործել: Մենք պետք է պարզապես քննարկենք առկա իրադրությունն ու կոնկրետ լուծումներ տանք գյուղատնտեսության զարգացման համար»,- ասել է ՀՀ ԱԺ խոսնակը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---