Աշոտ Թավադյան. Հայաստանում գազի գինը զգալիորեն ցածր է, քան այլ երկրներում

PanARMENIAN.Net - Հայաստանում գազի գինը զգալիորեն ցածր է, քան այլ երկրներում և հարկավոր է մտածել ոչ թե գազի գինը նվազեցնելու, այլ այն մասին, թե ինչպես թույլ չտալ, որ այն բարձրանա, գտնում է տնտեսագիտական գիտությունների դոկտոր Աշոտ Թավադյանը: Այդ մասին նա հայտարարել է Երևանում կայացած մամլո ասուլիսում՝ մեկնաբանելով ՀՅԴ հայտարարությունը գազամատակարարման մասին, մասնավորապես, «ՀայՌուսԳազարդի» մարժայի փոփոխությունը, գազի սակագների որոշման մեթոդաբանությունը խոշոր ձեռնարկությունների ու առանձին անհատների համար: Ըստ Թավադյանի, Մոլդովայում, որը որպես օրինակ է բերվում Հայաստանում, գազի գինը 304 եվրո է և դա, հաշվի առնելով այն, որ Մոլդովան տարանցիկ երկիր է և դաշտավայրային: Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը պետք է մտածի աշխատավարձերի ու թոշակների ինդեքսավորման, բարձրացման մասին, որպեսզի գազի գինը բարձր չթվա մարդկանց:

Թավադյանի հետ համամիտ էր Հայաստանի սպառողների ասոցիացիայի ղեկավար Արմեն Պողոսյանը և ԱԺ տնտեսական հարցերի մշտական կոմիտեի նախագահ Վարդան Այվազյանը: Այվազյանը հաղորդել է, որ խորհրդարանում կստեղծվի աշխատանքային խումբ, որը կզբաղվի երկրի գազամատակարարման հարցերով, մասնավորապես, հաճախորդների սպասարկման համար «ՀայՌուսԳազարդի» կողմից վարձավճարների գանձման հարցը, այն դեպքում, երբ հաճախորդներից շատերը բողոքում են, որ նման հանձնաժողով չկա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---