Կուսակցությունների միավորման հարցերը փողոցում չեն լուծվում, հայտարարել է Ստեփան Սաֆարյանը![]() 19 ապրիլի 2011 - 16:01 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը «զառանցանք» է անվանել որոշ ԶԼՄ-ների հայտարարությունը «Ժառանգության» ու ՀԱԿ-ի դաշինքի մասին, որի մասին համաձայնությունն, իբր, ձեռք է բերվել Լևոն Տեր-Պետրոսյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպմանը Կոմիտասի անվան պանթեոնում՝ Կարեն Դեմիրճյանի 79-ամյակի կապակցությամբ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ստեփան Սաֆարյանը: «Միավորման հարցերը փողոցում, հընթացս չեն լուծվում, առավել ևս առանց նախնական պայմանավորվածության»,-ասել է Սաֆարյանը: Ըստ նրա, նա չգիտի, թե ինչի մասին են խոսել Հովհաննիսյանն ու Տեր-Պետրոսյանը, սակայն, ընդգծել է, որ եթե քաղաքական հարցեր շոշափվեին, Րաֆֆի Հովհաննիսյանը կտեղեկացներ իր կուսակիցներին, դա նշանակում է, որ առնվազն այս պահի դրությամբ այն ոչ մի քաղաքական հետևանք չի ունեցել»,-ասել է նա: Սաֆարյանը հավելել է, որ Հովհաննիսյանը շուտով սեղմ զեկույց կներկայացնի կուսակցության վարչության նիստում շաբաթվա ընթացքում իր հանդիպումների մասին, ինչպես նաև վարչության մյուս անդամները: Ընդ որում, ըստ Սաֆարյանի, նման զրույցի անհրաժեշտություն կար, հատկապես, հաշվի առնելով վերջին ամիսների իրավիճակը: Նա հավելել է, որ ՀԱԿ-ի շատ գործընկերների հետ նրանք մինչ այդ էլ են հանդիպել և կարևորել է, որ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» գոնե չվնասեն միմյանց, նույնիսկ եթե չեն կարող համատեղ գործել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |