Առաջին «Սուխոյ Սուպերջեթ 100»-ը Հայաստանում անվանեցին Յուրի Գագարինի պատվին![]() 19 ապրիլի 2011 - 18:07 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 19-ին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցավ առաջին «Սուխոյ Սուպերջեթ 100»-ի հանձնման հանդիսավոր արարողությունը Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությանը: Օդանավն անվանել են Յուրի Գագարինի պատվին, այն ստացել է ЕК 95015 համարը: Ինքնաթիռը վերցվել է ֆինանսական լիզինգի 8 տարի ժամկետով, նրա արժեքը 24 մլն դոլար է: Ըստ «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի, նոր ինքնաթիռի տնտեսման տեսակետից նոր հնարավորությունները թույլ կտան նվազեցնել տոմսերի արժեքը: Սակայն, թողարկումից հետո պարզվեց, որ ինքնաթիռի կշիռը 2 տոննայով ավելի է, ինչը թույլ չի տա զգալիորեն էժանացնել տոմսերը: Ինչպես հայտնել է Բաղդասարովը, մինչ տարեվերջ ընկերությունը ձեռք կբերի ևս 2 «Սուխոյ», 2 «Էյրբաս» և 2 «Սիարջետա բոնբարդյե» ինքնաթիռներ: Անդրադառնալով «Սուխոյ Սուպերջեթ 100»-ի տեխնիկական հագեցվածությանը՝ նա նշել է, որ արդեն 6 ինքնաթիռ փորձարկում է անցել և միայն յոթերորդն է փոխանցվել ընկերությանը: Ինքնաթիռը կաշխատի դեպի Ռուսաստան, Ուկրաինա ուղղություններով: Առաջին չվերթը կիրականացվի դեպի Մոսկվա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |