Պրոմեթեյ բանկը մրցանակներ է հանձնել «Լավագույն բիզնես առաջարկ» մրցույթի հաղթողներին![]() 21 մայիսի 2011 - 10:00 AMT PanARMENIAN.Net - 2011թ. մայիսի 20-ին Պրոմեթեյ բանկի ներկայացուցիչները Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների հետ հանդիսավոր հանդիպման ընթացքում հանձնեցին դրամական պարգևներ «Օնլայն Բանկինգ՝ Լավագույն բիզնես առաջարկ» մրցույթի հաղթողներին: Ինչպես հայտնում է բանկի մամլ ծառայությունը, մրցույթի հաղթողներ ճանաչվեցին՝ 1. Լենա Հովհաննիսյանը, մրցանակը՝ MasterCard Gold քարտ և 150.000 ՀՀ դրամ 2. Սոնա Մինասյանը, մրցանակը՝ MasterCard Standard քարտ և 100.000 ՀՀ դրամ 3. Նարե Սիմոնյանը, մրցանակը՝ Maestro քարտ և 50.000 ՀՀ դրամ: Մրցույթի լավագուն մասնակիցները առաջարկ ստացան ընդունվելու բանկ՝ որպես ստաժոր, հետագայում աշխատանքի ընդունվելու նպատակով: Վերոնշյալ մրցույթը հերթական քայլն էր բանկի քաղաքականության՝ աջակցելու առաջադեմ ուսանողների մասնագիտական առաջխաղացմանը: Բանկի կողմից նման մրցույթների կազմակերպումը կրելու է շարունակական բնույթ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |