ԱՄՀ նախագահ է դարձել Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Քրիստին Լագարդը

ԱՄՀ նախագահ է դարձել Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Քրիստին Լագարդը

PanARMENIAN.Net - Նախօրեին Արժույթի միջազգային հիմնադրամի Տնօրենների խորհուրդը Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Քրիստին Լագարդին ձայների գերակշռող մեծամասնությամբ ընտրել է ԱՄՀ նախագահ հինգ տարի ժամկետով:

Նա այդ պաշտոնում փոխարինել է իր հայրենակից և Ֆրանսիայի ֆինանսների նախկին նախարար Դոմինիկ Ստրոսս Կանին, որը հրաժարական տվեց` սեռական ոտնձգությունների առնչությամբ իր դեմ հարուցված քրեական գործի պատճառով: Լագարդն առաջին կինն է Արժույթի միջազգայի հիմնադրամի կարգադրիչ տնօրենի պաշտոնում:

Լագարդի մրցակիցը Մեքսիկայի Կենտրոնական բանկի նախագահ Ավգուստին Կարստենսն էր: Սակայն նրա շանսերը փոքր էին պահպանողական հայացքների և գլխավոր բաժնետերերին չօժանդակելու պատճառով: Հիմնադրամի նախագահի ընտրության երկրորդ փուլում քվեարկում են ԱՄՀ Խորհրդի գործադիր տնօրենները: Նրանցից յուրաքանչյուրը ձայների որոշակի քանակ ունի` կախված իրենց ներկայացրած երկրի «կշռից»: Արդյունքում ԱՄՀ նախագահ ընտրվեց Քրիստին Լագարդը: Կարստենսին օժանդակեցին միայն Ավստրալիայի, Մեքսիկայի և Կանադայի ներկայացուցիչները, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---