Արթուր Բաղդասարյան. Ղարաբաղը պետք է դե յուրե ճանաչված պետություն դառնա կամ միավորվի Հայաստանի հետ![]() 30 հունիսի 2011 - 18:10 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը փորձում է հնարավորինս շատ դիվիդենտներ քաղել յուրաքանչյուր բարձր մակարդակի հանդիպումից` չհասկանալով այն պարզ իրողությունը, որ Հայաստանի Հանրապետությունը հստակ հռչակվել և սահմանվել է այն սկզբունքները, որոնց առկայության պայմաններում հնարավոր է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ և արդարացի կարգավորումը: Այդ մասին հայտնել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Այդ պայմաններում Հայաստանը, Բաղդասարյանի խոսքով, պետք է շարունակի իր հանդարտ, հավասարակշռված կեցվածքը և պաշտպանի իր սկզբունքները հիմնախնդրի կարգավորման համար: Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով, միջազգային հանրության համար Հայաստանի պաշտոնական դիրքորոշումները ընկալելի են: «Մեր մոտեցումը շատ հստակ է` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը. Լեռնային Ղարաբաղը չի եղել և չի կարող լինել Ադրբեջանի կազմում, Լեռնային Ղարաբաղը և նրա կարգավիճակի խնդիրը գերակա հարցադրում է, այսինքն Լեռնային Ղարաբաղը պետք է դառնա դե-յուրե ճանաչված պետություն կամ վերամիավորվի Հայաստանի Հանրապետության հետ, և դա պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը միջազգայնորեն ընդունված ազգային ինքնորոշման սկզբունքի շրջանակներում` համապատասխան հանրաքվեի իրականացման միջոցով»,- ասել է Բաղդասարյանը: Նա հայտնել է նաև, որ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ուղիղ ցամաքային կապ պետք է լինի, այսինքն անկլավների բացառում, և խնդրի կարգավորման պարագայում միջազգային անվտանգության երաշխիքների ապահովում:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |